Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲՅՈՒՐԱՎՈՐ ՈՒ ԱՆՇԻՐԻՄ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԻՇԱՏԱԿԻՆ



…Ա՛ստ՝ Վեհարանի հին պատերի մեջ,
Սրբապղծորեն թուրք երգ է մխում…
Ա՛ստ՝ հայոց հոտի այս սուրբ փարախում,
Հովվապետն ինքը ականջ է կախում
Ինչ-որ մի մանկան անօրեն երգի…
Ա՛ստ, ուր հնչել են մեղեդիք ոսկի՝
«Հայր մեր», «Միայն սուրբ»,
«Արեգակն արդար»,
«Ով զարմանալի»
Կամ «Խորհուրդ խորին»,
Ուր գրաբարն է հնչել դարեդար,
Եվ շարականն է հուզել բոլորին,-
Ա՛ստ՝ Վեհարանի հին պատերի մեջ,
Առաջի՛ն անգամ,
Առաջի՜ն անգամ
Սրբապղծության մանանեխ ընկավ…

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Խորագիր՝ #23 (1092) 18.06.2015 – 24.06.2015, Հոգևոր-մշակութային


18/06/2015