Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՂՋՈ՛ՒՅՆ, ԲԱՆԱԿ



…Երբ առաջին քայլերս արեցի դպրոցում՝ հասկացա, որ ես մտել եմ ուրիշ մի աշխարհ եւ սկսել եմ ուրիշ մի կյանք՝ բակում թողնելով մանկական խաղերս:

…Իսկ դպրոցում արդեն նախանձով էի նայում շրջանավարտների հետեւից եւ մտածում, որ շուտով իմ հերթն էլ կգա, եւ ես էլ կազատվեմ դպրոցական «ծանր» կյանքից:

Եվ ահա, աչքս չթարթած, շրջանավարտ եմ, եւ եկել է դպրոցին հրաժեշտ տալու պահը: Բայց այն միտքը, որ այլեւս դպրոց չեմ մտնելու, տխրեցնում է ինձ. դժվար է սիրելի ուսուցիչներից, դպրոցական ընկերներից բաժանվելը. նրանց հետ մեծացել, հասակ եմ առել, գիտելիքով հարստացել…

Հիմա արդեն, փակելով իմ մանկության վերջին էջը, պատրաստվում եմ անցնել շատ ավելի պատասխանատու եւ անձնվեր առաքելության, որի անունն է «Հայրենիքի պաշտպանություն»:

Ես հիմա իմ ուժը ծառայության մեջ` բանակում եմ չափելու:

ԳՈՌ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
նորակոչիկ

Խորագիր՝ #23 (1092) 18.06.2015 – 24.06.2015, Բանակ և հասարակություն


18/06/2015