Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍԱՆՈՑ ԿԱՆԽԱՎՃԱՐ



ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այսուհետ պաշտպանության նախարարությունը հնարավորություն կունենա հարյուր տոկոսանոց կանխավճար մուծել պետական ռազմական պատվերի համար: Կառավարությունում այժմ մշակվում է համապատասխան օրինագիծ, որով նման վճարում նախատեսվում է առավել խոշոր և աշխատունակ ձեռնարկություններին: Իսկ այլ դեպքերում վճարումը մեծ մասամբ կկատարվի ավելի վաղ հայտարարված մատակարար ձեռնարկությունների համար շահեկան տարբերակով` գումարի 80 տոկոսը առաջին կիսամյակում, 20 տոկոսը` երկրորդ:
Նշենք, որ մայիսի 1-ի դրությամբ 2011թ համար կնքված պայմանագրերով մատակարարումների դիմաց ՌԴ պաշտպանության նախարարության կողմից կատարված կանխավճարը կազմել է 6,9 միլիարդ դոլար, կամ ընդհանուր գումարի 18 տոկոսը:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


18/05/2011