Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՋՈՐԴԸ ԵՍ ԵՄ



Մեր ընտանիքում վեց արու զավակ կա: Ամենամեծը՝ Հրաչը, որն ընդամենը օրեր առաջ ավարտեց իր ծառայությունը հայոց բանակում, Խաչիկը, որը արդեն օրեր անց կսկսի իր ծառայությունը, ես, որ արդեն երկար ժամանակ ծառայում եմ հայոց բանակին իմ հոդվածներով, Արմանը՝ կրտսեր եղբայրս, որ մեկ տարի է, ինչ սովորում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում, և հորեղբորս երկու փոքր որդիները՝ 4 և 2 տարեկան:

Երբ Հրաչն ավարտեց իր ծառայությունը՝ մտավախություն կար, թե չի հասցնի հրաժեշտ տալ Խաչիկին, որ նոր պետք է ծառայության անցներ: Բարեբախտաբար, նա ժամանակին տուն հասավ, և կայացավ այն կարևոր հանդիպումը, որը մեծ դաս պետք է լիներ Խաչիկի համար ծառայությունն սկսելուց առաջ: Հայրենիքին իր պարտքը տված ավագ եղբոր թանկարժեք դաս-խորհուրդ, որպեսզի կրտսեր եղբոր ոտքը քարին չդիպչի:

Եվ այսպիսի անխախտ հերթականությամբ էլ մենք՝ Արևշատյան եղբայրներս, պատրաստվում ենք ծառայել հայրենիքին:

Հաջորդը ես եմ…

Գոռ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Խորագիր՝ #27 (1096) 16.07.2015 – 22.07.2015, Բանակ և հասարակություն


16/07/2015