ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏԱՎՈՒՇՑԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ
Օրերս Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում առաջին բանակային կորպուսի զինծառայողների ու նրանց ծնողների հետ: Հանդիպումը կազմակերպվել էր Տավուշի մարզպետ Հ. Աբովյանի և 1-ին զորամիավորման հրամանատար, գնդապետ Տ. Փարվանյանի նախաձեռնությամբ:
Միջոցառման նպատակն էր ամրապնդել բանակ-հասարակություն, ծնող-հրամանատար կապը: Պարոն Փարվանյանը շնորհակալություն հայտնեց ծնողներին՝ հայոց բանակի քաջարի զինվորներ դաստիարակելու համար: Նա նշեց, որ տավուշցի զինվորականը աչքի է ընկնում ինչպես իր մասնագիտական պատրաստվածությամբ, այնպես էլ բարձր կարգապահությամբ:
Միջոցառման ընթացքում գնդապետ Տիգրան Փարվանյանը Տավուշի մարզպետին պարգևատրեց ժամացույցով:
Զինվորներին ու նրանց ծնողներին ողջունեց նաև Իջևանի երաժշտական դպրոցի ժողգործիքների համույթը: Ծնողները շնորհակալություն հայտնեցին իրենց զինվոր զավակների հետ հանդիպելու հնարավորության համար:
Միջոցառման ավարտին թվով 23 զինվորներ ստացան իրենց արձակուրդային թերթիկները ու մեկնեցին հնգօրյա վաստակած հանգստի:
Ե. Մ.
կրտսեր սերժանտ