ԻՐԱՆԻ ԵՎ «ՎԵՑՅԱԿԻ» ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Տարածաշրջանային զարգացումները և ՀԱՅԱՍՏԱՆԸ
Արտակարգ և լիազոր դեսպան, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ
♦ Գուշակելի ապագայում ԻԻՀ-ը հավանաբար կդառնա Մեծ Մերձավոր Արեւելքի համար մեկ գերտերություն` երկրորդ պլան մղելով Թուրքիային, իր խամաճիկ Ադրբեջանով հանդերձ:
♦ Իրանը կգլխավորի միջազգային պայքարը Իսլամական պետության (ԻԼԻՊ) դեմ:
♦ Սուննիզմ-շիա պայքարում կփոխվի ուժերի հավասարակշռությունը վերջինիս օգտին:
♦ Մեծ պատերազմի վտանգը տարածաշրջանում նկատելիորեն կթուլանա:
♦ Կպակասի միջուկային զենքի տարածման վտանգը:
♦ Քաղաքական առումով Իրանի ուժեղացումը լրացուցիչ արգելք կհանդիսանա ադրբեջանական նկրտումների համար Իրանի ներքին գործերին խառնվելու ճանապարհին:
♦ Տնտեսական առումով այն ավելի բացասական նշանակություն կունենա Բաքվի համար. մասնագետների հաշվարկներով՝ նավթի մեկ բարելի գինը կընկնի՝ հասնելով մինչեւ 50 դոլարի, այդ դեպքում Ադրբեջանը կունենա պետական բյուջեի սղաճ եւ անխուսափելի տնտեսական ճգնաժամ: Այդ պայմաններում Բաքուն ի վիճակի չի լինի շարունակելու սպառազինության մրցավազքը, ինչն անմիջականորեն կանդրադառնա Ղարաբաղի հարցում նրա դիրքորոշման վրա:
Խորագիր՝ #28 (1097) 23.07.2015 – 29.07.2015, Տարածաշրջան