ԳԱԵԼ ԱՆԴՈՆՅԱՆ
Ուրախ եմ, որ կան հայորդիներ, ովքեր պատրաստ են օգնելու հավաքականին: Դրանցից մեկն էլ Գաել Անդոնյանն է: Նա ճիշտ ժամանակին եկավ հավաքական և կարող է օգտակար լինել :
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյան
***
Նա անթերի պրոֆեսիոնալ է: Երիտասարդ տարիքում Գաելը սովորել է իր մասնագիտության բոլոր պահանջները: Նա ունի բոլոր որակական հատկանիշները կենտրոնական պաշտպանի դիրքը ստանձնելու համար: Գաելը զսպվածության մարմնացում է :
«Օլիմպիկի » գլխավոր մարզիչ
Մարսելո Բիելսան
***
Գաելը տիրապետում է փայլուն տեխնիկայի:
Մարսելո Բիելսան
***
«Բավական է մեկ անգամ այցելես Հայաստան, եւ այն ընդմիշտ կմնա քո սրտում»:
«Հայաստանի հավաքականում հանդես գալու առաջարկն արդեն մեծ պատիվ է ինձ համար: Հուսամ, որ կկարողանամ լավ արդյունքներ գրանցել եւ օգնել մեր հավաքականին: Ինձ շատ լավ ընդունեցին հավաքականում, եւ շատ գոհ եմ ամեն ինչից»:
***
* Հայաստանի հավաքականի և Մարսելի « Օլիմպիկի » պաշտպան:
* Ծնվել է Ֆրանսիայի ծովափնյա հարավային Մարսել քաղաքում 1995 թվականի փետրվարի 27-ին:
* Հայրը Մարսելի հայտնի ռիելտորն է:
* Մայրը բնիկ բելգիացի է:
* 2001 թ. ընդունվել է «Գեմենոսիեն» ակումբի ակադեմիա:
* 2003 – 2004 թթ մարզվել է «Աուբանժում»:
* 2004 թ. պատանի Գաելը տեղափոխվել է Մարսելի «Օլիմպիկի» ակադեմիա ու սկսել առաջին քայլերը մեծ ֆուտբոլի ճանապարհին:
* 2004 թ. հայազգի ֆուտբոլիստը հրավիրվել է Ֆրանսիայի մինչև 16 տարեկանների հավաքական:
* 2012 թվականից ի վեր «Օլիմպիկի» երիտասարդական թիմերում Գաելն ընդհանուր առմամբ անցկացրել է 29 խաղ, խփել 1 գոլ, ստացել 6 դեղին քարտ:
* 2014 թվականի նոյեմբերի 2-ին կայացավ Անդոնյանի նորամուտը Ֆրանսիայի առաջնությունում` «Օլիմպիկ»-«Լանս» խաղում, որն ավարտվեց «Օլիմպիկի» հաղթանակով` 2=1 հաշվով:
* 20- ամյա կենտրոնական պաշտպանի հասակը 185 սմ է , քաշը` 74 կգ:
***
Ֆրանսիայում շատերն են ուրախությամբ ընդունել Գաել Անդոնյանի՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում հանդես գալու լուրը: Ֆրանսահայերը բազմաթիվ հաղորդագրություններով շեշտում են, որ հպարտ են, որ Ֆրանսիայի հայկական համայնքից ֆուտբոլիստ է ընդգրկվել Հայաստանի ազգային հավաքականում:
Պատրաստեց
Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ