Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2015» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ



Սեպտեմբերի 7-ին ՌԴ ԶՈւ «Աշուլուկ» զորավարժարանում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2015թ. պլանի համաձայն անցկացվող «Մարտական ընկերակցություն-2015» համատեղ զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը:

Զորավարժությանը մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղըզստանի և Տաջիկստանի զինված ուժերի ստորաբաժանումները:

Բացման հանդիսավոր արարողության ընթացքում ելույթ ունեցողները կարևորել են ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ ստորաբաժանումների միջև զորավարժության անցկացումը փորձի փոխանակման, մասնագիտական հմտությունների կատարելագործման և համատեղ խնդիրների իրականացման ու փոխգործակցելիության ապահովման առումով:

ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2015թ. պլանի համաձայն մարտական հրաձգությամբ «Մարտական ընկերակցություն-2015» համատեղ զորավարժությանը մասնակցելու նպատակով սեպտեմբերի 2-ից ՌԴ-ում է ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը: ՌԴ ԶՈւ «Աշուլուկ» զորավարժարանում ՀՕՊ ստորաբաժանումներն իրականացրել են նախապատրաստական աշխատանքներ՝ տեխնիկայի ընդունում, Ս-300 համակարգերի գործարկման ճշգրտում և սարքավորումների ստուգում: Նախապատրաստական աշխատանքների ավարտին սեպտեմբերի 8-ին փորձնական մարտական կրակ կկիրառվի Ս-300 համակարգերից:

«Մարտական ընկերակցություն-2015» զորավարժության ավարտական փուլը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին:

Խորագիր՝ #35 (1104) 10.09.2015 - 16.09.2015, Ռազմական


10/09/2015