Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ



ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքում մշակվել է վերանայման արդյունքների վերաբերյալ հանրային իրազեկման փաստաթուղթ, որտեղ անդրադարձ կա ՀՀ ռազմավարական անվտանգության միջավայրին, ազգային անվտանգության սպառնալիքների և ռիսկերի գնահատմանը, պաշտպանական առաջնահերթություններին, կադրային խնդիրներին, զինված ուժերի կարողությունների պլանավորման տարբեր սցենարներին, ինչպես նաև զինված ուժերի կառուցվածքի ապագա տեսլականին:
Փաստաթուղթը տեղադրված է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի «Հայեցակարգային փաստաթղթեր» բաժնում:
ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների վերաբերյալ հանրային իրազեկման փաստաթղթի կապակցությամբ ուղերձ են հղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


23/05/2011