ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՆՈ՞ՒՄ Է ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՑ
Ադրբեջանի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում մայիսի 21-ին քննարկումներ են անցկացվել «Արտասահմանում սովորող ադրբեջանցիները և ադրբեջանականությունը» թեմայի շուրջ: Քննարկման նպատակն էր «ապահովել երիտասարդների ակտիվ մասնակցությունը նրանց ապագային վերաբերող հարցերի լուծման գործին»: Քննարկմանը մասնակցել են արտասահմանում սովորող ադրբեջանցիների հասարակական կազմակերպության անդամներ, ասպիրանտներ, երիտասարդ գիտնականներ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթներում բազմիցս ասել է, որ մեծ հույսեր է կապում արտասահմանում սովորող ադրբեջանցիների հետ: Միևնույն ժամանակ, վերջիններս Արևմուտքից վերադառնում են` կրելով ժողովրդավարական արժեքների որոշակի ազդեցությունը, և այդ իմաստով Ալիևի բռնապետական վարչակարգի պոտենցիալ հակառակորդներ են: