Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է MILEX-2011 ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ



Պաշտպանության նախարարության պատվիրակությունը` նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրազաբեկյանի գլխավորությամբ, մայիսի 23-ին մեկնել է Մինսկ: ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, այստեղ հայաստանյան պատվիրակությունը մասնակցելու է մայիսի 24-ից 27-ը անցկացվող MILEX-2011 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին:
Ցուցահանդեսի ժամանակ ներկայացվելու են նաև հայկական ռազմարդյունաբերական հինգ ձեռնարկությունների շուրջ երկու տասնյակ արտադրատեսակներ:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


24/05/2011