ԱՄՆ-Ի ԱՏՈՄԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ
ԱՄՆ ատոմային անվտանգության ազգային ծառայությունը ներկայացրել է երկրի ատոմային ներուժի արդիականացման և ատոմային զենքի չտարածման կանոնների պահպանման ռազմավարական ծրագիրը: Ծառայությունը մտադիր է երկարացնել ռազմավարական և մարտավարական ատոմային սպառազինության որոշ տեսակների կիրառման ժամկետը և ռազմածովային ուժերի համար նախատեսված ատոմային կայանների նոր տեսակներ ստեղծել: Մասնավորապես, կարդիականացվեն W78 մարտագլխիկներն ու B61 ռումբերը, կերկարեցվի W76 մարտագլխիկի ծառայության ժամկետը, կմշակվեն ատոմային զենքի «ծերացման» գնահատման մեթոդիկա և մեխանիզմներ: Իսկ 2015թ. կավարտվի նոր համակարգերի և տեխնոլոգիաների նախագծումը, որոնք հնարավոր կլինի կիրառել ատոմային զենքի արդիականացման ժամանակ:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան