ԱԶԳԸ, ՈՐ ՀԵՐՈՍ ՉՈՒՆԻ, ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
Մի անգամ Փարիզում Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը հանդիպելով հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանին, մոտենում, համբուրում է նրա ճակատը և ասում.
«Ժողովուրդը քո մատն ավելի շատ համբուրեց, քան իմ աջը: Եվ դա է ճշմարիտը: Պետք է, որ մենք այդպես հարգենք մեր հերոսին, ինչն ամեն բանից վեր է: Ազգը, որ հերոս չունի, պատմություն չունի»: