Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ



ՌՈԲԵՐՏ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՍՊԱՍԵՔ ՄԵԶ

Սպասեք մեզ,
Մենք
Դեռ
Կգանք…
Ծիծեռների գարնան կանչի,
Կռունկների երամի հետ
Կգանք
Դեռ
Մենք…
Ճերմակ թեւին սահող ամպի
Այս ցայգի հետ
Մենք
Դեռ
Կգանք
Ամեն բացվող լուսաբացին
Ծնծղայի հետ Արեգակի,
Հավատացե՛ք,
Մենք
Դեռ
Կգանք…

ԶԵՆՔ ՎԵՐՑՐԻ…

Այս քնքուշ ծաղկի համար
Զենք վերցրի,
Որ քո դառը շունչը չավերի:

Այս հասկի համար,
որ դառնա ցորեն,
Զենք վերցրի:

Որ ոտք չդնես
Մեր սուրբ լեռների
Վեհ կատարներին
Ու այն չպղծես,
Զենք վերցրի:

Իմ սիրո համար՝
Այն զույգ աչքերի,
Որ երկինք նայեն
Ջինջ ու առանց լաց,
Զենք վերցրի:

Խորագիր՝ #50 (1119) 24.12.2015 - 30.12.2015, Հոգևոր-մշակութային


24/12/2015