Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԿՏԱԿԸ



«…Կտակում եմ.

Ինձ հաջորդող սերունդներին, ծոռներին եւ այլն, տիրապետել հայոց լեզվին։ Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինել հայերեն, անկախ նրանից, ինչպիսի տոկոս է կազմում նրա մեջ հայկական արյունը։ Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում։

Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ, եւ այդ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է։

Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզուն։

Գիտցի՛ր, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է եւ կմնա, քանի ապրում եմ` հայոց լեզվին տիրապետելը։

Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ։

Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին»։

Խորագիր՝ #50 (1119) 24.12.2015 - 30.12.2015, Հոգևոր-մշակութային


24/12/2015