Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ-Ը ԿՈՐՑՆՈՒՄ Է ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ



ԱՄՆ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Հերբերտ Կարլայլը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ավելի արագ է կորցնում առավելությունը դժվար տեսանելիության տեխնոլոգիաներում, քան ենթադրվում էր: Դա կապված է Ռուսաստանում T-50 և Չինաստանում J-20 հինգերորդ սերնդի ինքնաթիռների նախագծման հետ: Նա միաժամանակ ասել է, որ նշված ինքնաթիռները սպառազինության վերցնելուց հետո էլ իրենք որոշակի առավելություն կունենան F-35-ի շնորհիվ, նաև այն բանի, որ անտեսանելիության տեխնոլոգիաների ստեղծումը բարդ և աշխատատար գործընթաց է, իսկ ամերիկացի զինվորականները երկար տարիների փորձ ունեն և այդ ընթացքում կարող են զարգացման նոր փուլ անցնել:
Ռուսական T-50-ի ստեղծման աշխատանքներն իրականացվում են 2000թ.-ից, առաջին թռիչքը կայացել է 2010թ. հունվարին: Պատրաստ է ինքնաթիռի երկու նախատիպ: 2013թ. պաշտպանության նախարարությունը կստանա 10 կործանիչ` պետական ամփոփիչ փորձարկումների համար, իսկ 2015թ. կսկսվի սերիական արտադրանքի մատակարարումը զորքեր:
Չինական J-20-ի նախատիպն առաջին անգամ երկինք է բարձրացել այս տարվա հունվարին: Նախնական տվյալներով այն սպառազինության կվերցվի 2017-2019թթ.:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


26/05/2011