ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է
Զորավարժությունը քննություն է, որի ժամանակ երեւում է զինվորի յուրացրած տեսական եւ գործնական գիտելիքների արդյունքը։ Այստեղ զինվորն ավելի մոտ է մարտական գործողությունների իրական վիճակին: Նա սովորում է արագ ու ճիշտ կողմնորոշվել եւ մարտական խնդիրները հստակորեն ու ժամանակին կատարել:
Ցանկացած զորավարժություն մարտական պատրաստությամբ ձեռք բերված գիտելիքների եւ իմացության կատարելագործում է, նաեւ` փորձի փոխանակում։
«Շանթ-2015» եւ «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունները ցույց տվեցին, որ հայ զինվորը արդյունավետ կարող է գործել ոչ միայն յուրայինների, այլ նաեւ այլազգի զինվորների հետ, ինչը ակնհայտորեն դրսեւորվեց համատեղ բազմազգ զորավարժությունների ընթացքում:
Ա. Վարդանյան
Խորագիր՝ #50 (1119) 24.12.2015 - 30.12.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում