ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿՆ ԱՄԵՆԱՄԱՐՏՈՒՆԱԿՆ Է
«Հայկական բանակը նախկին խորհրդային երկրներից ամենամարտունակն է: Այն դեպքում, երբ Ադրբեջանը Հայաստանից 25 ամգամ ավելի զենք է ներմուծում»,- հայտարարել է ռուսաստանցի հայտնի ռազմական փորձագետ, «Ազգային պաշտպանություն» հանդեսի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն:
Ըստ նրա՝ վերն ասվածը, ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանում ուժերի հավասարակշռության պահպանման, թերևս, ամենակարևոր կռվանն է:
Փորձագետի խոսքերով՝ Ռուսաստանը ուղղակի շահագրգռված է ուժերի հավասարակշռությամբ և ամեն քայլ անում է այն պահպանելու համար, քանզի միայն ուժերի հավասարակշռության դեպքում է հնարավոր պահպանել Հարավային Կովկասի թեկուզև հարաբերական անդորրն ու խաղաղությունը:
«Այսուհանդերձ, համաձայն խաղաղության հարցերով հետազոտությունների ստոկհոլմյան միջազգային ինստիտուտի ներկայացրած զեկուցման, 2010-2014թթ. նախորդ հնգամյակի համեմատությամբ, Ադրբեջանը 250 տոկոսով մեծացրել է սպառազինության ներմուծման ծավալը»,- շեշտել է Կորոտչենկոն:
Ընթացիկ տարում Բաքուն պետական բյուջեից ռազմական կարիքների համար 5 միլիարդ դոլար է հատկացրել կամ ընդհանուր հատկացումների 18 տոկոսը: Զենքի մեծ մասը Ադրբեջանը ձեռք է բերում Թուրքիայից, Ռուսաստանից, Բելառուսից, Իսրայելից և Ուկրաինայից:
Խորագիր՝ #51 (1120) 31.12.2015 - 6.01.2016, Ռազմական