Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱԿԱՆ ԱՆՁԱՅՆ ՆՌՆԱԿԱՆԵՏՆ ԱՄԵՆԱԼԱՎՆ Է



Ռուսական «Բուրեվեստնիկ» գիտահետազոտական ինստիտուտի զինագործները ռազմական արտադրանքի ցուցահանդեսում ներկայացրել են հատուկ նշանակության ստորաբաժանումների համար նախատեսված նռնականետ: 82 մմ-անոց նռնականետի կրակոցի ժամանակ աղմուկ, կրակի բոց, ծուխ, հարվածային ալիք չի առաջանում: Եւ դա` շնորհիվ այն բանի, որ կրակելիս վառոդային գազերը «փակվում են» մարտագլխիկի հետևի մասում: Կրակելիս միայն թույլ ձայն է լսվում, որը համեմատելի է խլացուցիչով Կալաշնիկովի ինքնաձիգից կրակոցի ձայնի հետ: Ռուս զինագործները նշել են, որ նմանատիպ մշակում կա միայն Ֆրանսիայում, սակայն այն զիջում է ռուսականին կրակի հեռավորությամբ և մարտական մասի ծավալով, տրամաչափն էլ փոքր է:
Նռնականետը կարող է թիրախներ խոցել 100-1200 մետր հեռավորության վրա, կրակի հաճախականությունը րոպեում 15 կրակոց է, առավելագույն քաշը 13 կգ է, կրակոցի մարտական մասի ծավալը` 1,9 կգ:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


30/05/2011