ՄԵԶ ԳՐՈՒՄ ԵՆ
Վերջերս ժամկետային ծառայողներ` հորեղբոր որդիներ Արմեն Սարգսյանն ու Հայկ Տեր-Սարգսյանը, առողջական խնդիրների պատճառով հայտնվեցին Զանգեզուրի կայազորային հոսպիտալում և բուժանձնակազմի հոգատար վերաբերմունքի և մասնագիտական բարձր որակների շնորհիվ արագ ապաքինվեցին և շարք վերադարձան:
Ուզում ենք «Հայ զինվոր» թերթի միջոցով շնորհակալության և երախտիքի ջերմ խոսքեր հայտնել կայազորային հոսպիտալի ամբողջ անձնակազմին ի դեմս հոսպիտալի պետ, բուժծառայության փոխգնդապետ Դանիել Մկրտչյանի: Շնորհակալ ենք, սիրելի՛ բժիշկներ, ձեր սրտացավ ու բարեխիղճ վերաբերմունքի համար: Առողջ եղեք և առողջություն պարգևեք:
ՌՈՒԲԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
ՍՄԲԱՏ ՏԵՐ-ՍԱՐԳՍՅԱՆ