Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀՐԹԻՌԻ ՄԵՋ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ



ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության գործակալությունը դադարեցրել է EKV հակահրթիռի վերջին տարբերակի արտադրությունը: Այն պետք է դառնա հակահրթիռային պաշտպանության հեռանկարային համակարգի հիմնական բաղադրիչը: Դադարեցնելու պատճառը հրթիռի` նախկինում կատարված արձակումների ժամանակ ի հայտ եկած թերությունների վերացման անհրաժեշտությունն է: Հատկանշական է, որ հրթիռի ավելի հին տարբերակներում անսարքություններ չեն գրանցվել:
EKV-ն ՀՀՊ համակարգի մարտական մասն է, որը պետք է խոցի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մարտագլխիկները: Համակարգը մշակում է ամերիկյան Raytheon ընկերությունը: Մինչ այժմ կատարվել է հրթիռների 16 արձակում` թիրախների խոցմամբ, որից 8-ը` անհաջող:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


30/05/2011