ԳԻՇԵՐ ՈՒ ՑԵՐԵԿ ԴԻՐՔԵՐՈՒՄ
Հրամանատար Բագրատ Ջանվելյանի հետ ուշ ժամի վերադարձանք դիրքերից։ Նոր մտել էինք աշխատասենյակ, երբ հնչեց հեռախոսազանգը։ Զրույցի ընթացքում հրամանատարը փորձում էր արդարանալ՝ մերթ ժպտում էր, մերթ բարկանում ու աշխատում էր շուտ ավարտել զրույցը։ Ընկալուչը դնելուց հետո ծիծաղելով դիմեց ներկաներին.
-Կինս էր, հիշեցնում է, որ երբ գնացել ենք խոսք ուզելու, մայրս մի կողմ է կանչել, ասել. «Աղջիկ ջան, էս ցեղի մեջ ղաչաղի արյուն կա՝ էս ցեղից տան նստակյաց տղամարդ չի լինում, գիշեր-ցերեկ սարերում են, դրսում։ Ինչ-ինչ՝ էդ մեկը հաշվի պիտի առնես»։ Հիմա էլ հիշել է էդ խոսքերն ու ասում է, թե երբ եմ տուն գնալու, էրեխանցը արթուն տեսնելու, հետները զրուցելու, հետաքրքրվելու դասերով։ Ծիծաղելով պատմում էր հրամանատարը. «Իմ ցեղի մեջ ղաչաղի արյուն կա, բա մնացածների՞նը»…
-Ախր մի կողմից էլ ճիշտ է ասում՝ ուշ ժամի գնում եմ՝ էրեխեքը քնած են լինում, առավոտը շուտ դուրս եմ գալիս՝ էլի քնած են… Էդպես է առհասարակ սահմաններում ծառայող սպաների կյանքը։
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր