Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ԵՐԱԶԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԲԱՆԱԿԸ



ՄԵՐ ԵՐԱԶԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԲԱՆԱԿԸԱյս սուրբ՝ հայոց բանակի կազմավորման օրը, հազար-հազարավորների մեջ, որ հիմա ծառայում ու պաշտպանում են մեր հայրենիքը, ուզում եմ շնորհավորել նաեւ իմ թոռներին ու նրանց անունը տալ: Նրանք հինգն են եւ ծառայում են մեր երկրի տարբեր զորամասերում: Բայց մինչ նրանց անունը տալը, ես պետք է հիշեմ հորս՝ Ադանայում ծնված ու եղեռնի տառապանքները տեսած ու քաշած՝ Բարսեղ Կոշկարյանի անունը: Նա չտեսավ իր երազած անկախ Հայաստանը, չտեսավ, թե ինչպես են թոռները զենքով պաշտպանում իր ԵՐԱԶԱՆՔԸ:

Կեցցե՛, մեր բանակը, կեցցե՛ն, հազարավոր զինվորների հետ նաեւ իմ թոռները՝ Ալբերտը, Նարեկը, Գրիգորը, Սեւակը եւ Վլադիմիրը, որ հիմա, այս տոն, ուրախության օրը, կանգնած են սահմանին:

Կեցցե՛, ադանացի Բարսեղ Կոշկարյանի երազած անկախ ու ազատ մեր Հայրենիքը:

 

Արաքս ԿՈՇԿԱՐՅԱՆ

Խորագիր՝ #02 (1122) 28.01.2016 - 03.02.2016, Հոգևոր-մշակութային


10/02/2016