Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՆԱԴԱՆ ՄՏԱԾՈՒՄ Է ՆԱՎԵՐԸ ԼԱԶԵՐԱՅԻՆ ԶԵՆՔԻՑ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Եվրոպական Cassidian ընկերությունը Կանադայի ռազմական հետազոտությունների և նախագծումների կազմակերպության կողմից լազերային զենքի բոլոր տեսակներից նավերի պաշտպանության համակարգի ստեղծման պատվեր է ստացել: LOCATES նոր համակարգի հիմնական խնդիրը կլինի լազերային ուղղորդմամբ հրթիռներից և լազերային թիրախացուցիչներից նավերը պաշտպանելը: Այն նաև կկարողանա գրանցել նմանատիպ հրթիռների արձակումները և զգուշացնել անձնակազմին: Որպես հակազդման միջոց համակարգը նույնպես լազեր կկիրառի այլ միջոցների հետ համատեղ: LOCATES-ի առաջին փորձարկումը կկայանա 2013թ.:

Խորագիր՝ Նորություններ


03/06/2011