ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԱԿ
Մեր հասարակության եւ պետության ազատ, անվտանգ, ապահով զարգացման երաշխավորն ու ապավենը մեր զինվորն է, մեր զինված ուժերն են: Փառք Աստծո, որ նրանք հաջողությամբ կատարում են իրենց առջեւ դրված խնդիրները:
Սատար կանգնենք մեր հարազատ բանակին:
Այսօր մենք մեկ անգամ եւս հիշելու եւ հարգանքի տուրք ենք տալու նրանց հիշատակին, ովքեր դրեցին մեր փառապանծ ու հաղթական բանակի հիմքերը, ովքեր նահատակվեցին հանուն մեր ընդհանուր տան:
Այս տարի նշելու ենք Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձը: Պաշտպանված հայրենիքում մենք շարունակելու ենք զարգանալ որպես անկախ պետություն, մենք կկառուցենք մեր երազանքների Հայաստանը հույսով ու հավատով:
Շնորհավորում եմ մեր բանակի բոլոր մարտիկներին, ուժ եւ կորով նրանց բազուկներին:
Խաղաղություն մեր երկրին, ամբողջ աշխարհին:
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ
Ամո Շարոյան
Խորագիր՝ #03 (1123) 04.02.2016 - 10.02.2016, Բանակ և հասարակություն