ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍԿՍԵԼ Է «ՄԻԳ»-ԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՀՆԴԿԱՍՏԱՆ
Ռուսական «ՄԻԳ» ավիաշինական կորպորացիան Հնդկաստանի ռազմածովային ուժերին է փոխանցել ՄԻԳ-29Կ/ԿՈՒԲ 5 կործանիչ, նաև օդաչուների ուսուցանման` շարժունակության համակարգով համալիր վարժասարք, կործանիչների սպասարկման համար անհրաժեշտ սարքավորումներ: 1,5 միլիարդ դոլար արժողությամբ 29 հատ ՄԻԳ-29 ինքնաթիռների մատակարարման մասին պայմանագիրը կնքվել է 2010թ. մարտին ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի` Հնդկաստան կատարած այցի ընթացքում:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան