ԱՄՆ-Ն ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀՐԹՌ ՈՒՆԻ, ՔԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցի համաձայն` ԱՄՆ-ը Ռուսաստանից 30 տոկոսով ավելի ռազմավարական միջմայրցամաքային հրթիռներ և ատոմային մարտագլխիկներ ունի: Երկրի սպառազինության մեջ են 882 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, Ռուսաստանն ունի 521 այդպիսի հրթիռ: Ամերիկյան մարտագլխիկների թիվը 1800 է, ռուսական մարտագլխիկներինը` 1537: Առավելություն կա նաև արձակման կայանների մասով` համապատասխանաբար 1124 և 865:
Այս տվյալները պետդեպարտամենտը հրապարակել է 2010թ. ստորագրված ռազմավարական և հարձակողական սպառազինության կրճատման պայմանագրի շրջանակներում: Պայմանագիրը կնքվել է տասը տարի ժամկետով, դրա գործողության ավարտին ՌԴ-ն ու ԱՄՆ-ը պետք է ունենան 1550-ից ոչ ավել ատոմային մարտագլխիկ և ռազմավարական զինամթերքի ծավալված 700 կրիչներ: