Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է



ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է

 

Հայկական բանակը դարձավ 24 տարեկան: Դատելով սոցիալական կայքերում հրապարակված շնորհավորանքների եւ բարեմաղթանքների առատությունից՝ կարող ենք վստահաբար ասել՝ հունվարի 28-ը ոչ միայն զինվորական, այլեւ հիրավի համաժողովրդական տոն է: Եվ այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ  հայոց բանակը մեր համընդհանուր ձգտումների, նվիրվածության, հաղթանակի  արգասիքն  է: Այն  յուրաքանչյուր հայի ազգային սեփականությունն է, լինելիության գրավականը, սիրելի զավակը: Հայ զինվորին ու զինվորականին ենք փոխանցում այն սերը, զորակցությունը, հավատարմությունը, ջերմությունը,  որ տածում է    ժողովուրդը բանակի նկատմամբ:

 

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է

 

Սիրտս փառավորվում է, երբ զգում եմ՝ մեր բանակի տոնը հասարակական գիտակցության մեջ արդեն որպես տոն է ձևավորվել, որովհետև սիրել կամ հարգել բանակը, նշանակում է սիրել հայրենի հողը, սիրել ծնողներին ու զավակներին: Մենք՝ չծառայողներս, գոնե պարտավոր ենք սատարել ոգով, հավատով, ունեցած գիտելիքներով ու խաղաղության աղոթքներով… Մեր լեռների ամրությունը թող մեր զինվորին լինի…

 

 

ՆԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է

 

Հայոց բանակ, նայի՛ր, ծնվում են նորօրյա Նժդեհներ, Մոնթեներ, Անդրանիկներ, նրանք, ովքեր պաշտպանելու են Երկիր հայրենին: Շնորհավոր տոնդ, ազգի զավակ, մեր հայ Բանակ:

 

 

ՎՐԵԺ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

 

Է, Հայոց բանակ, դու մեր ամեն ինչ, դու մեր կորսված ու գտնված երազ… Դու մեր զավակն ես, թոռը և ծոռը, դեռ նոր ծնվելիք հեռավոր կոռը…

 

 

ԱՐԱ ՆԱԶԱՐԵԹՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է

 

Աղջիկս ասում է. «Հա, դու գնացել էիր կռիվ, բայց ինչ բանակի տոն, աշխարհում բանակ չպիտի լինի…»:  Ասում եմ՝ «Հա, բայց երբ աշխարհքը քո «միամիտ» խելքին լինի»:

 

 

ՎԼԱԴԻՄԻՐ ԶԱԴԱՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է

 

Հայկական բանակը ժողովրդական ստեղծագործություն է:

 

 

ՆԱԻՐԱ ԿՌՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է

Մեր բանակի օրն է, տարեդարձը:

Սրտիս ուզածն էի փորձում գրել, պաթետիկ ստացվեց, արհեստական, թեեւ էնտեղ` սրտիս թաքուն ներսում, պաթոս չկար՝ միայն սեր:

Ինչ եմ ուզում ասել:

Չմրսես, խրամատում իմ տան ջերմությունը պահող զինվոր:

Քո լինելու մեր տոնը շնորհավոր:

 

 

ԱՐՄԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է

 

Մենք խաղաղ ենք մեր լեռների պես,

Ու կանգուն ենք հավերժ մեր լեռների պես…

Սահմանապահ լեռները, սահմանապահ տղերքը, սահմանապահ շունը:

 

 

ՀԱՍՄԻԿ ԳՅՈԶԱԼՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է

Մեր բանակը պատվով է կատարում իր խնդիրը, ուրեմն մենք էլ նույն արժանապատվությամբ մեր պարտքը կատարենք. ամրացնենք ու տաքացնենք հաղթած ու ամեն օր հաղթող տղերքի թիկունքը… ու մեզ ոչինչ չի կոտրի:

Ի սրտե շնորհավորում եմ ազգային բանակի բոլոր սպաներին, զինվորներին, պայմանագրայիններին, բանակի կազմավորման ակունքներում կանգնած մեր ազատամարտիկներին, բոլոր-բոլորին… Փա՜ռք Հայոց բանակին, փա՜ռք զոհված տղերքին:

 

ԶԻՆՎՈՐՆ ԻՐ ԱՐՅՈՒՆՈՎ ՍՐԲԱՑՆՈՒՄ Է ՀՈՂԸ…

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է

 

 

ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋԻՑ

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է

 

 

 

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆԻ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋԻՑ

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է

 

 

Պատրաստեց Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

Խորագիր՝ #03 (1123) 04.02.2016 - 10.02.2016, Բանակ և հասարակություն


25/02/2016