Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐԵՎ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ



ԲԱՐԵՎ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐՀայոց բանակի օրվա առիթով Երեւանի N 180 դպրոցի աշակերտները զինվորներին շնորհավորական բացիկներ, ջերմ նամակներ էին ուղարկել:

Ամեն մեկը իր սրտի խոսքն էր հղել հայ զինվորին:

♦♦♦

Դու ամառ թե ձմեռ, գիշեր թե ցերեկ արթուն հսկում ես մեր հայրենիքի անդորրը:

Հպարտ եմ քեզնով եւ ամեն օր աղոթում եմ քո կյանքի համար:

 

Վիոլետա Հայրապետյան

N 180 հիմնական դպրոց,

3-րդ Գ դասարան

 

♦♦♦

 

Սիրելի՛ զինվոր,  շնորհակալ ենք քեզ քո կատարած հերոսական գործի համար: Ես եւ ընկերներս գիտենք՝ քո ամեն օրը վտանգներով է լցված, բայց հավատում ենք քո ուժին: Եւս մի քանի տարի, եւ մենք կկանգնենք քո տեղը, կշարունակենք քո գործը:

 

Քո ընկեր եւ ապագա զինվոր՝

Տիգրան Մաթեւոսյան

3-րդ Գ դասարան

 

♦♦♦

 

Հարազատ  զինվոր, ես հավատում եմ քո բազկի ուժին, քո հզորությանը եւ վստահ եմ, որ եթե  թշնամին հանկարծ  փորձի հատել սահմանը,  դու քո քաջությամբ արժանի պատիժ կտաս նրան:

Ես հպարտանում եմ ձեզնով, երազում եմ  ձեզ նման հայրենիքին ծառայել, քաջ եւ անվախ զինվոր լինել:

 

Սարգիս Բարսեղյան

3-րդ Գ  դասարան

Խորագիր՝ #04 (1124) 10.02.2016 - 16.02.2016, Բանակ և հասարակություն


26/02/2016