Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՆԿԵՐԻ ԱՄԵՆԱՏԵՍ ՍՊԱՆԻՉԸ



ՏԱՆԿԵՐԻ ԱՄԵՆԱՏԵՍ ՍՊԱՆԻՉԸ«Քրիզանթեմ-Ս» ռուսական եզակի համալիրը կարող է հայտնաբերել եւ ոչնչացնել թիրախներն առանց օպտիկական տեսանելիության

 

Աշխարհում չկա «Քրիզանթեմ-Ս»-ի նմանակը: Այս հակատանկային համակարգը կարող է րոպեների ընթացքում ոչնչացնել թշնամու մի քանի տանկ, այդ թվում՝ հագեցած ռեակտիվ զրահով եւ ապա թաքնվել պատասխան հարվածից:
«Քրիզանթեմ-Ս»-ը ստեղծվել է Ռուսաստանի Կոլոմենսկի շրջանում: Այս եզակի համալիրը նախատեսված է դինամիկ զրահով զրահատեխնիկայի, ինժեներական ու պաշտպանական կառույցների, վերջրյա և փոքր արագության օդային թիրախների, ինչպես նաև 6 կմ հեռավորության վրա տեղակայված կենդանի ուժի ոչնչացման համար:
Ահա թե ինչ է պատմում համակարգի հեղինակը. ««Քրիզանթեմ-Ս»-ը ստեղծվել է ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաների թրթուրավոր հենահարթակի հիման վրա, ինչը թույլ է տվել նվազեցնել արտադրական ծախսերը, ապահովել բարձր շարժունություն, անցանելիություն եւ ջրային խոչընդոտները հաղթահարելու կարողություն: Համալիրը ունակ է տեղաշարժվելու կոշտ տեղանքով 45 կմ/ժ արագությամբ, առավելագույն արագությունը մայրուղու վրա 70 կմ/ժ է, հաղթահարելի հեռավորությունը առանց վերալիցքավորման՝ 600 կիլոմետր: Մարտական վիճակի բերելու համար անհրաժեշտ է 20 վայրկյան:

Այսօր «Քրիզանթեմ-Ս»-ը աշխարհի միակ հակահրթիռային համակարգն է, որը կարող է հայտնաբերել եւ ոչնչացնել թիրախը առանց օպտիկական տեսանելիության օրվա ցանկացած ժամի ծխի, մառախուղի եւ ձյան պարագայում՝ շնորհիվ ռադիոճառագայթով ղեկավարվող ավտոմատ համակցված և կիսաավտոմատ լազերային ճառագայթով կառավարվող համակարգերի:
«Քրիզանթեմը» կարող է միաժամանակ կրակել երկու թիրախի: Այն բաղկացած է հրթիռների 2 տեսակով զինված հրամանատարական ու մարտական մեքենաներից: Ռադիոտեղորոշիչ համակարգը թույլ է տալիս գտնել թիրախը եւ անվրեպ հարվածել: Ռադիոճառագայթով թիրախավորումը կատարվում է առանց օպերատորի միջամտության»:

Շատ տպավորիչ է հնչում: Հետեւաբար, հարկ է հիշեցնել, որ մեքենան մշակվել է գլխավոր կոնստրուկտոր Սերգեյ Պավլովիչի ղեկավարությամբ (1921-2014), որ հեղինակել է ռուսական բանակի «պաշտամունքային» մի շարք զինատեսակներ՝ «Ստրելա», «Իգլա», «ՕԿԱ», «Իսկանդեր»:

 

Թարգմանեց Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Խորագիր՝ #08 (1128) 09.03.2015 - 15.03.2016, Ռազմական


10/03/2016