Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՆԱՅՔ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ



Գեղեցիկ սեռը աշխարհը գրավում է ոչ միայն հմայքով

 

Վաղուց արդեն ժամանակավրեպ է դարձել «Կնոջ տեղը խոհանոցն է» արտահայտությունը: Այսօր կանանց կարելի է հանդիպել տարբեր բնագավառներում, ու տղամարդիկ էլ, կամենան, թե չկամենան, հարմարվում եւ համակերպվում են այդ իրողության հետ: Հայտնի կանանց շարքը գնալով համալրվում է նոր անուններով. կանայք աշխարհն արդեն գրավում են ոչ միայն իրենց հմայքով:

Wonderslist.com-կայքը կազմել է աշխարհի 10 ամենահմայիչ կին քաղաքական գործիչների ցուցակը:

 

ՅՈՒՐԻ ՖՈՒՁԻԿԱՎԱ (Ճապոնիա) – Ցուցակը գլխավորում է Ճապոնիայի պատմության մեջ ամենագայթակղիչ քաղաքական գործիչ, Պահպանողական կուսակցության անդամ Յուրի Ֆուձիկավան: Իսպանական ամսագրերից մեկը նրան արժանացրել է աշխարհի ամենագեղեցիկ կին քաղաքական գործիչ տիտղոսին:

ԿԱՆԱՅՔ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԼՈՒՉԻԱՆԱ ԼԵՈՆ (Պերու) – Քաղաքական գործիչ Լուչիանա Լեոնը ցուցակի 2-րդ հորիզոնականում է: 1993թ.՝ 14 տարեկան հասակում, դարձել է Aprista կուսակցության գլխավոր քարտուղարը՝ մնալով այդ պաշտոնին մինչև 1995 թվականը: 2006 թվականին՝ 31 տարեկան հասակում, Լեոնը դարձել է Պերուի պատմության մեջ ամենաերիտասարդ քաղաքական գործիչը:

ԿԱՆԱՅՔ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱՐԻԱ ԳԱՐՖԱՆԻԱ (Իտալիա) – Իտալուհի քաղաքական գործիչ Մարիա Գարֆանիան արժանացել է աշխարհի ամենագեղեցիկ նախարարի կոչմանը: Նախկին հեռուստաաստղ և մոդել Գարֆանիան քաղաքականություն է մուտք գործել 2004թ.: Նա Forza Italia կուսակցության անդամ է, իսկ 2008 թվականին Սիլվիո Բեռլուսկոնիի կողմից նշանակվել է նախարար:

ԿԱՆԱՅՔ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԵՎԱ ՔԱՅԼԻ (Հունաստան) – Եվա Քայլին Հունաստանի պառլամենտի անդամ է, նախկին հեռուստալրագրող: Նա նաև Black Sea Economic Cooperation (BSEC)-ի անդամ է:

ԿԱՆԱՅՔ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԱՆԳԵԼԱ ԳԱՐԵԿՈՒ (Հունաստան) – Հունաստանի տուրիզմի և մշակույթի նախարար Անգելա Գարեկուն զբաղեցնում է «Աշխարհի 10 ամենահմայիչ կին քաղաքական գործիչները» ցուցակի 5-րդ հորիզոնականը: Մինչ քաղաքական գործունեության անցնելը նա ճարտարագիտություն է սովորել Հռոմում:

ԿԱՆԱՅՔ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՅՈՒԼԻԱ ԲՈՆԿ (Գերմանիա) – Բոնկը Գերմանիայի պատմության մեջ ամենաերիտասարդ կին քաղաքական գործիչն է, որը 18 տարեկանում աշխատանքի է անցել գերմանական պառլամենտում:

ԿԱՆԱՅՔ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԱԼԻՆԱ ԿԱԲԱԵՎԱ (Ռուսաստան) – Ալինա Կաբաևան իր քաղաքական կարիերան սկսել է 2007 թվականին՝ մտնելով Պետական դումա` որպես «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ: Ռուս գեղեցկուհին ամենահաջողակ մարմնամարզուհին է: Գիմնաստիկայի պատմության մեջ նաև համարվում է ամենաշատ պարգևներ ստացած մարզուհին:

ԿԱՆԱՅՔ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍԵՐՏԻԴԱ ԳԵԱԳԵ (Լիբանան) – Լիբանանցի քաղաքական գործիչ Սետրիդան հայտնի է նաև իր յուրահատուկ գեղեցկությամբ: Լիբանանում Գեագեն համարվում է մեդիա դեմքերից մեկը: Նա մեծ դերակատարում է ունեցել նաև Լիբանանի՝ Սիրիայի ճնշման դեմ պայքարում: Սերտիդայի ընտանիքն ունի սեփական բիզնես Արևմտյան Աֆրիկայում՝ Գանայում: Իր քաղաքական գործունեությունը Գեագեն ծավալել է դեռևս Լիբանանի Ամերիկյան համալսարանում սովորելու տարիներին:

ԿԱՆԱՅՔ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՕՐԼԻ ԼԵՎԻ (Իսրայել) – Իսրայելի ամենահմայիչ քաղաքական գործիչ Օրլի Լևին զբաղեցնում է 9-րդ տեղը: Մինչև քաղաքականություն մտնելը Լևին աշխատել է որպես մոդել և հեռուստալրագրող: Նա նույնիսկ ծառայել է Իսրայելի օդային ուժերում:

ԿԱՆԱՅՔ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԱՆՆԱ ՄԱՐԻԱ ԳԱԼՈՅԱՆ (Էստոնիա) – Մենք` հայերս, սիրում ենք ամեն տեղ և ամեն ասպարեզում հայ փնտրել: Եվ ահա 10-րդ հորիզոնականում Աննա Մարիա Գալոյանն է` Էստոնիայի նախկին քաղաքական գործիչը: 2009 թվականին նրա բաց լուսանկարները զարդարում էին Playboy ամսագիրը: Daily Mail ամսագրի հրապարակած արդյունքներով՝ Աննան աշխարհի ամենասեքսուալ կին քաղաքական գործիչների 50-յակում զբաղեցնում է 6-րդ տեղը:

ԿԱՆԱՅՔ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸԱննան ծնվել և մեծացել է Էստոնիայում: Հայրը էստոնացի է, մայրը` հայուհի: Ազգանունը հայկական է, որովհետև մորական պապն է այդպես ցանկացել և խնդրել, քանի որ Աննան իր միակ թոռն է: Աննան 20 տարեկանում Էստոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդականն էր: Ավարտել է Տարտուի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը: Չնայած նրա շուրջ պտտվող սկանդալային պատմություններին (նրան ժամանակին մեղադրում էին 59.439 եվրո շորթելու համար), նա համարվում է Էստոնիայի ամենահաջողակ և գեղեցիկ կին քաղաքական գործիչներից մեկը: Ի դեպ, նրա ամենասիրած արտահայտությունը Նիցշեի «Ինչն ինձ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ» ասույթն է:

 

Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

Խորագիր՝ #08 (1128) 09.03.2015 - 15.03.2016, Հոգևոր-մշակութային


10/03/2016