ՃԱՊՈՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ԿՄԵԾԱՆԱ ԿԱՆԱՆՑ ԹԻՎԸ
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հանել է հրթիռակիրների, ականազերծիչ նավերի, հարվածային ուղղաթիռների և քիմիական պաշտպանության ուժերի անձնակազմում ծառայող կանանց թվի սահմանափակումը, որը մինչ օրս գործում էր բարձր ֆիզիկական ծանրաբեռնվածության և ծառայության բարդ պայմանների պատճառով:
Ցամաքային զորքերում կանայք կներգրավվեն հարվածային ուղղաթիռների և հակաքիմիական պաշտպանության զորքերի անձնակազմերում: Ծովային ուժերում կանայք կարող են ծառայել հրթիռակիրների և ականազերծիչ նավերի վրա:
Խորագիր՝ Նորություններ