ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՌՈՒՍ-ՏԱՋԻԿԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՎԱՐԺԱՆՔՆԵՐԸ
Մարտի 15-ին Տաջիկստանում մեկնարկել են ռուս-տաջիկական համատեղ վարժանքներ, որոնց մասնակցում են Տաջիկստանի ԶՈւ շուրջ 50 հազար զինծառայող և պահեստազորայիններ, ՌԴ ԶՈւ` ավելի քան 2 հազար զինծառայող, այդ թվում նաև՝ Տաջիկստանում տեղակայված ռուսաստանյան 201-րդ ռազմաբազայից:
Համատեղ զորավարժության մեջ ներգրավված են Տաջիկստանի ՊՆ, ինչպես նաև Ռուսաստանի ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի մոտոհրաձգային, տանկային, հրետանային, հատուկ նշանակության, օդադեսանտային, դեսանտագրոհային ստորաբաժանումները:
Ռուսաստանյան ինքնաթիռները պետք է աջակցեն մոտոհրաձգային և հատուկ նշանակության ստորաբաժանումների գործողություններին, հրթիռային արկերով հարվածեն պայմանական հակառակորդի անօրինական զինված խմբավորումների լեռնային ճամբարներին և պահեստներին:
Զորավարժության հիմնական նպատակը համատեղ գործողությունների արդյունքում պայմանական հակառակորդի անօրինական զինված խմբավորումների, վերջիններիս բազաների, պահեստների և այլ ենթակառուցվածքների ոչնչացումն է:
Խորագիր՝ Նորություններ