Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՐԺԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎՎԵԼ Է ՆԱԵՎ 102-ՐԴ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ



ՎԱՐԺԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎՎԵԼ Է ՆԱԵՎ 102-ՐԴ ՌԱԶՄԱԲԱԶԱՆՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մեջ մտնող զորամիավորումներում` այդ թվում նաև Հայաստանում տեղակայված ռազմաբազայում, շուրջ 1,5 հազար միավոր ռազմական տեխնիկայի ներգրավմամբ մեկնարկել և մինչև մարտի 12-ը շարունակվելու են կապի ստորաբաժանումների հրամանատարաշտաբային վարժանքներ:

Վարժանքներին ներգրավված են թվային ռադիո, այդ թվում` ռադիոռելեային, արբանյակային կայաններ և համալիրներ: Վարժանքները անցկացվում են միաժամանակ 35 զորավարժարաններում, այդ թվում` ՌԴ ԶՈւ հարավկովկասյան և հյուսիսկովկասյան ստորաբաժանումներում, Հայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում տեղակայված ռազմաբազաներում, ինչպես նաև Ղրիմում:

Վարժանքների ընթացքում փորձարկվելու են Ռուսաստանի միացյալ էլեկտրահաղորդակցության ցանցին ներգրավվելու մեխանիզմները: Համապատասխան մասնագետները պետք է յուրացնեն հետախուզադիվերսիոն խմբերի, պայմանական հակառակորդի ռադիոէլեկտրոնային պայքարի կայանների դեմ պայքարում անհրաժեշտ գործողությունները` ստորաբաժանումների միջև կապն ապահովելու համար։

Ավելացնենք, որ  2016-ի սեպտեմբերին ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանը (ՀՌՇ) Հարավային և Հյուսիսային Կովկասներում ու Ղրիմում անցկացնելու է «Կովկաս-2016» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը։

Խորագիր՝ Նորություններ


17/03/2016