Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ-Ը ԿՓՈՐՁԱՐԿԻ ԶՐԱՀԱՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԱՐԿԵՐԻՑ ՈՒ ՀՐԹԻՌՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ



ԱՄՆ զինված ուժերի հեռանկարային հետազոտությունների գործակալությունը մինչև 2012թ. սկիզբը Աֆղանստանում կսկսի թեթև զրահամեքենաների ակտիվ պաշտպանության Iron Curtain (երկաթե վարագույր) նոր համակարգի փորձարկումը, որը նախատեսված է արկերից և հակատանկային հրթիռներից պաշտպանվելու համար: Դաշտային փորձարկումներին կմասնակցեն HMMWV չորս զրահափոխադրիչներ: Հակազդման միջոցները նախատեսվում է տեղադրել մեքենայի տանիքին: CrossCue ռադարը հայտնաբերում և հաշվարկում է վտանգ ներկայացնող զինամթերքի ուղղությունը, մեքենային հասնելիս արձակում է հակազդման միջոցը և ոչնչացնում արկը կամ հրթիռը: Ընդ որում, կրակոցը կատարվում է վերևից դեպի ներքև հարվածային ալիքն ու հնարավոր հարակից վնասը մեքենայից առավելագույնս հեռացնելու նպատակով:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական, Տարածաշրջան


09/06/2011