Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՏՕ-Ն ՄԵԾԱՑՆՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՏՎԻԱՅՈՒՄ



ՆԱՏՕ-Ն ՄԵԾԱՑՆՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՏՎԻԱՅՈՒՄՆԱՏՕ-ն պատրաստում է առաջիկայում ավելացնել Լատվիայում տեղակայված զինվորականների թվաքանակը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Արևելքում բազմազգ ուժերի տեղակայումը կնշանակի, որ դաշինքի ցանկացած երկրի վրա հարձակում մեխանիկորեն ագրեսիայի դրսևորում կլինի ՆԱՏՕ-ի անդամ բոլոր պետությունների դեմ»,-  հայտարարել է նա:

Ըստ Ստոլտեմբերգի՝ առաջիկա շաբաթների ընթացքում ՆԱՏՕ-ի զինվորական հրամանատարությունը երաշխավորություններ կներկայացնի արևելյան թևում Դաշինքի ներկայության ընդլայնման շրջանակում ուժերի կառուցվածքի մասին:

Խորագիր՝ Նորություններ


18/03/2016