ՓՀԵՆՅԱՆԸ ՍԵՈՒԼԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄՈՎ
Կորեայի Ժողովրդա–Դեմոկրատական Հանրապետությունը խոստացել է «պատասխան պատերազմ սկսել» Կորեայի Հանրապետության դեմ:
«Այս պահից սկսած՝ հյուսիսկորեական բանակը և հեղափոխական ուժերը պնդում են պատասխան պատերազմի հարցում՝ հանուն արդարության վերացնելու ԱՄՆ-ի և Պակի կամակատարներին: Հյուսիսային Կորեայի համբերությունը սպառվել է Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի անխոհեմ ռազմական սադրանքների պատճառով», – ասվում է միջկորեական խնդիրների հյուսիսկորեական կոմիտեի հայտարարության մեջ:
Հյուսիսային Կորեայի հերթական սպառնալիքները հնչել են նոր միջուկային փորձարկումների նախազգուշացումների և հրթիռների արձակման ֆոնին: «Մենք դատարկ խոսքեր չենք ասում»,- ասվում է տարածած փաստաթղթում:
Մարտի 21-ին Հյուսիսային Կորեան 5 հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Դա վերջին երկու շաբաթում Փհենյանի ռազմական հզորության արդեն 3-րդ փորձարկումն էր՝ ներառյալ միջին հեռահարության բալիստիկ հրթիռների արձակումները:
Խորագիր՝ Նորություններ