ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍՏԵՂԾԵԼ Է ԾՈՎԱՅԻՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆ ԲԱՑԱԶԱՏԵԼՈՒ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ
Մոսկովյան «Կոմպաս» կոնստրուկտորական բյուրոն ստեղծել է ստորջրյա և վերջրյա նավերի տեղակայման դյուրաշարժ համակարգ, որը թույլ է տալիս արագորեն ռազմակայան բացազատել համապատասխան ենթակառուցվածքներ չունեցող ափամերձ տարածքներում: Համակարգի բացազատումը կատարվում է 15-30 օրվա ընթացքում` կախված համալրման բարդությունից: Ինքնաբավ համակարգը, կայանելուց բացի, ապահովում է նավերի տեխնիկական սպասարկում, էլեկտրականության, բարձր ճնշման օդի և ազոտի մատակարարում: Հնարավոր է անձնակազմի մարտական պատրաստության պարապմունքներ անցկացնել, ընդունել և սպասարկել ծովային ուղղաթիռային տեխնիկա:
Համակարգը հանրությանը կներկայացվի Սանկտ Պետերբուրգում հունիսի 29-ից հուլիսի 3-ը նախատեսված ռազմածովային նշանակության արտադրանքի ՄՎՄՍ-2011 5-րդ միջազգային ցուցահանդեսում: