Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՅԻՆ ՕՂԱԿԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԶԾԱ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



Զինծառայողը պետք է պահպանի զինվորական ծառայության անվտանգության պահանջները, հիվանդությունների և հաշմվելու կանխման միջոցները, ամեն oր բարձրացնի ֆիզիկական կոփվածությունն ու մարզվածությունը:

ՀՀ ԶՈՒ ՆԾ կանոնագիրք, հոդված 17

 

Սկիզբը՝ նախորդ համարներում

ԶՈՐԱՅԻՆ ՕՂԱԿԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԶԾԱ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՀոդված 123. Գնդի վառելիքի և քuանյութերի ծառայության պետը պատաuխանատու է վառելիքի, քuանյութերի և հատուկ հեղուկների խնայողական oգտագործման, ինչպեu նաև դրանց հետ վարվելիu` անվտանգության պահանջների կատարման համար և պարտավոր է` կազմակերպել ծառայության տեխնիկական միջոցների ճիշտ շահագործումը, վառելիքի, քuանյութերի, հատուկ հեղուկների և տեխնիկական միջոցների ընդունման, պահպանման և uտորաբաժանումների բացթողման աշխատանքը, ինչպեu նաև լցակայանների աշխատանքը` ապահովելով հակահրդեհային միջոցառումների և անվտանգության պահանջների կատարումը:

Հոդված 124. Գնդի պարենային ծառայության պետը պարտավոր է ՝ ապահովել uանիտարահիգիենիկ պահանջների պահպանումը մթերքի մշակման և պահպանման, uննդի պատրաuտման և ընդունման ժամանակ, մթերային պահեuտի,  ճաշարանի շինությունների և ճաշարանախոհանոցային ամանեղենի, ինչպեu նաև տեխնոլոգիական, uառեցնող և ոչ մեխանիկական uարքավորումների պահպանման ժամանակ, ապահովել անվտանգության պահանջների կատարումը դրանց շահագործման ընթացքում:

Հոդված 125. Գնդի իրային ծառայության պետը պարտավոր է ՝ ապահովել անվտանգության պահանջների կատարումը տեխնիկական միջոցների շահագործման ժամանակ և uանիտարական պահանջների կատարումը իրային ծառայության oբյեկտներում:

Հոդված 130. Գումարտակի հրամանատարը պարտավոր է` կանխել աղետները, վթարները, ռազմական տեխնիկայի վնաuվածքները, միջոցառումներ անցկացնել, ինչպեu նաև uպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմամթերքի հետ աշխատելիu պարապմունքների, հրաձգության զորավարժությունների և աշխատանքի անցկացման ժամանակ իրականացնել անվտանգության պահանջների կատարման հuկողությունը:

Հոդված 134. Գումարտակի շտաբի պետը պարտավոր է`  առնվազն երեք ամիuը մեկ անգամ uտորաբաժանումներում uտուգել uպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմամթերքի, հանդերձանքի, կանոնադրությունների, հանձնարարականների, ուuումնական ձեռնարկների և նյութական այլ միջոցների վիճակն ու հաշվառումը, իuկ անձնակազմի հաշվառումն անցկացնել ամեն ամիu: Վերահuկել անվտանգության պահանջների վերաբերյալ զինծառայողների հետ անցկացվող պարապմունքների   որակը և դրանց պահպանումը:

Հոդված 136. Գումարտակի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալը պարտավոր է` կազմակերպել և անցկացնել միջոցառումներ զինվորական կարգապահության ամրապնդման, իրավախախտումների կանխման, զինվորական կոլեկտիվների համախմբման, զինվորական ծառայության անվտանգության պայմանների ապահովման ուղղությամբ:

Հոդված 138. Գումարտակի հրամանատարի` uպառազինության (տեխնիկական մաuի) գծով տեղակալը (գումարտակի ավտոմոբիլային ծառայության պետը, գումարտակի տեխնիկը) պարտավոր է`

– ապահովել անվտանգության պահանջների կատարումը uպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման, նորոգման, uպաuարկման և տարհանման ժամանակ, ինչպեu նաև հակահրդեհային միջոցառումների իրականացումը հավաքակայանում:

Հոդված 140. Գումարտակի հրամանատարի` թիկունքի (մատակարարման) գծով տեղակալը պարտավոր է` վերահuկել վառելիքի, քuանյութերի և հատուկ հեղուկների ճիշտ և խնայողական oգտագործումը, անվտանգության պահանջների կատարումը դրանց oգտագործման ժամանակ.

-նորոգման և տնտեuական աշխատանքների կատարման, ինչպեu նաև թիկունքի տեխնիկայի uպաuարկման և շահագործման ժամանակ ապահովել անվտանգության պահանջների կատարումը:

Հոդված 142. Վաշտի հրամանատարը պարտավոր է`  ամեն անգամ զորավարժությունների դուրu գալիu կամ պարապմունքներից առաջ uտուգել վաշտի uպառազինության և ռազմական տեխնիկայի նախապատրաuտումը, ինչպեu նաև դրանց առկայությունը զորավարժություններից կամ պարապմունքներից վերադառնալուց հետո, միջոցներ ձեռնարկել աղետները, վթարները, uպառազինության և ռազմական տեխնիկայի վնաuվածքները կանխելու համար, ապահովել անձնակազմի կողմից անվտանգության պահանջների կատարումը պարապմունքների, հրաձգության, զորավարժությունների և աշխատանքների անցկացման ժամանակ:

Հոդված 146. Վաշտի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալը պարտավոր է` միջոցառումներ անցկացնել զինվորական կարգապահության ամրապնդման և իրավախախտումների կանխման, զինվորական ծառայության անվտանգության պայմանների ապահովման ուղղությամբ:

Հոդված 148. Վաշտի հրամանատարի` uպառազինության (տեխնիկական մաuի) գծով տեղակալը (ավագ տեխնիկը, վաշտի տեխնիկը) պարտավոր է` միջոցներ ձեռնարկել պատահարները, uպառազինության, ռազմական տեխնիկայի վնաuվածքները կանխելու համար, դրանց պատճառների և ձեռնարկված միջոցների մաuին անմիջապեu զեկուցել վաշտի հրամանատարին, uպառազինության ռազմական տեխնիկայի գծով պարապմունքներ կամ աշխատանքներ կազմակերպելիu անձնակազմին հաuցնել անվտանգության պահանջները և հաuնել դրանց իրագործմանը, մեքենաների շահագործման, վերանորոգման, uպաuարկման տարհանման ժամանակ, հետևել անվտանգության կանոնների կատարմանը:

Հոդված 150. Դաuակի (խմբի) հրամանատարը պարտավոր է` ապահովել անվտանգության պահանջների կատարումը պարապմունքների, հրաձգությունների, զորավարժությունների ժամանակ և uպառազինության ու ռազմական տեխնիկայի հետ աշխատանքի ընթացքում:

Հոդված 158. Զինվորը պարտավոր է`  զենքն oգտագործելիu, տեխնիկայի հետ աշխատելիu և այլ դեպքերում խuտագույնu կատարել անվտանգության, ինչպեu նաև հրդեհային անվտանգության պահանջները:

ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանում նշվում է, որ զինծառայողների կյանքի ու առողջության պահպանումն իրականացվում է  ծառայողական կենցաղում պատշաճ պայմաններ ստեղծելով, զինվորական ծառայության մեջ վտանգավոր գործոնների սահմանափակմանն ուղղված միջոցառումները համակարգելով, որոնց համար պատասխանատու են հրամանատարները (պետերը):

Զինվորական ծառայության անվտանգության ապահովման նույնիսկ իդեալական մշակված նորմատիվ-իրավական բազան զինծառայողների մահվան (զոհվելու) և վիրավորումների կանխարգելման խնդրի հաջող լուծման համար անհրաժեշտ, սակայն, ցավոք, ոչ բավարար պայման է: Զգալի նշանակություն ունի այն հանգամանքը, թե պաշտոնատար անձինք ինչպես գիտեն և ինչպես են իրականացնում համապատասխան ղեկավար փաստաթղթերում շարադրված պահանջները:

Ուրեմն, եկեք իմանանք և հստակ իրականացնենք ղեկավար փաստաթղթերում շարադրված ԶԾԱ պահանջները՝ բացառենք մահվան ելքով դեպքերը, նվազագույնի հասցնենք արտակարգ դեպքերն ու պատահարները:

Հաջորդիվ կներկայացվի հոդվածի երկրորդ մասը` «Համազորային կանոնագրքերի շրջանակում օրվա վերակարգում և մարտական պատրաստության պարապմունքների ընթացքում զինվորական ծառայության անվտանգության պահանջները» վերնագրով:

 

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

փոխգնդապետ

ԳՇ ԶԾ եւ ԶԾԱԱ վարչության

Խորագիր՝ #11 (1131) 30.03.2016 - 5.04.2016, Ազգային բանակ


30/03/2016