Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱԿԱՀՐԹԻՌՆԵՐ` ՍԵՎ ԾՈՎՈՒՄ. ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է



Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Սև ծովում ամերիկյան «Մոնտերեյ» ռազմանավի հայտնվելու կապակցությամբ: Պաշտոնապես նավը մտել է Ուկրաինայի տարածքային ջրեր` «Սի Բրիզ-2011» զորավարժությանը մասնակցելու համար:

«Մոնտերեյ»-ը այս տարվա մարտին ուղղություն է վերցրել դեպի Միջերկրական ծով, հետագայում այն պետք է դառնա Եվրոպայում ծավալվող ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի մաս: Նավի վրա տեղադրված է Aegis համակարգ, որը թույլ է տալիս միաժամանակ հետևել ավելի քան 100 թիրախների` 190 կմ շառավղով տարածքում: Հենց այդ հանգամանքն էլ հարուցել է ռուսական կողմի դժգոհությունը:

«Եթե դա սովորական այց է, ապա ինչո՞ւ է ընտրվել այսպիսի սպառազինմամբ նավ, ի՞նչ դերակատարում է նախատեսված նավի վրա առկա հակահրթիռների համար: Մեր սահմանների անմիջական մոտակայքում ամերիկյան ռազմավարական համակարգի տարրերի հայտնվելը մենք կդիտարկենք որպես սպառնալիք մեր անվտանգությանը»,-ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


13/06/2011