ՌՈԲԵՐՏ ԳԵՅԹՍ. ՆԱՏՕ-ԻՆ ՄՌԱՅԼ ԱՊԱԳԱ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերթ Գեյթսը, որը հրաժարական է տալու հունիսի 30-ին, հայտարարել է` առկա միտումների պահպանման դեպքում ՆԱՏՕ-ն կարող է վերածվել ոչ կենսունակ կազմակերպության: Այժմ դաշինքի ֆինանսական ծախսերի 75 տոկոսը Ամերիկայի ուսերին է, և այդ բեռը կրելը գնալով ավելի դժվար է:
Գեյթսը նշել է, որ ՆԱՏՕ-ի մյուս անդամները պետք է ավելի շատ միջոցներ հատկացնեն պաշտպանական ծրագրերին, որպեսզի դաշինքը շարունակի արդյունավետ գործել: Հակառակ պարագայում դաշինքի գործունեության հեռանկարները բավական մռայլ են:
Նա նաև հավելել է, որ ապագայում ԱՄՆ ղեկավարները, որոնք որպես անհատականություն ձևավորվել են սառը պատերազմից հետո, կարող են հակվել այն կարծիքին, որ ԱՄՆ ներդրումները ՆԱՏՕ-ում պարզապես արդարացված չեն:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան