ՄԵԿ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԱՆԱԿԸ
Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը ձևավորվեցին Արցախյան հակամարտության ընթացքում: Բաքուն կորցրեց ոչ միայն համարյա ամբողջ ԼՂՀ-ն, այլև հարակից զգալի տարածքներ: Երկու տասնամյակ շարունակ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի Արցախի համար:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԱԿԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԻ ՏԵՍԱԿԵՏԻՑ
Ստորեւ տպագրում ենք ռուս քաղաքագետ, ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինի հոդվածը՝ հրապարակված ռուսաստանյան «Վոյեննո պրոմիշլեննիյ Կուրիեր» պարբերականում: Այս անգամ թեման ադրբեջանական զինուժն է: Հեղինակը Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրենն է: Հոդվածում նա անդրադարձել է նաեւ տարածաշրջանային հնարավոր զարգացումներին, մասնավորապես՝ ռուս-թուրքական հնարավոր ռազմական հակամարտությանը եւ դրանց մեջ Ադրբեջանի ու Հայաստանի ներքաշմանը:
Հոդվածը ներկայացնում ենք ռազմական պատմաբան Մնացական Խաչատրյանի թարգմանությամբ եւ մեկնաբանություններով:
Ադրբեջանը ռազմական ոլորտում սերտորեն համագործակցում է Իսրայելի հետ, ուստի լիովին հնարավոր է, որ ադրբեջանական Տ-55-ները կվերածվեն ծանր ՀՄՄ-ների (հետևակի մարտական մեքենաների), ինչպիսին իսրայելական «Ախզարիտն» է:
Առկա են 88 միավոր ԲՐԴՄ-2, 20 միավոր ԲՄԴ-1, 63 միավոր ՀՄՄ-1 և 21 միավոր ԲՐՄ-1, 186 միավոր ՀՄՄ-2, 101 միավոր ՀՄՄ-3:4
4. Մեկնաբանություն
ԲՐԴՄ-2 մարտական հետախուզա-դետքային մեքենաները, ԲՄԴ-1 դեսանտային մարտական մեքենաները, ԲՐՄ-1 մարտական հետախուզական մեքենաները, ինչպես նաև ՀՄՄ-1, ՀՄՄ-2 և ՀՄՄ-3 հետևակի մարտական մեքենաները միասին կազմում են 479 միավոր, իսկ Ադրբեջանի զրահապատ մարտական մեքենաների ընդհանուր քանակը 220 միավոր է, որից միայն 135-ը կարող է լինել ՀՄՄ: Առկա է սահմանված քվոտայի բազմակի գերազանցություն (խախտում):
Զրահափոխադրիչների (ԲՏՌ) և զրահամեքենաների թիվը մոտենում է հազարին: Դրանց թվում են 3 միավոր ուկրաինական ԲՏՌ-3ՈՒ (հետագա գնումներից Ադրբեջանը հրաժարվեց), 40 միավոր ԲՏՌ-60, 179-ից մինչև 239 միավոր ԲՏՌ-70, 33 միավոր ԲՏՌ-80 և 70 միավոր ԲՏՌ-80Ա, 11 միավոր ԲՏՌ-Դ, 55 միավոր հարավաֆրիկյան «Մատադոր» և 85 միավոր «Մարոդյոր» (արտոնագրով արտադրվում են հենց Ադրբեջանում), ոչ պակաս քան 35 միավոր թուրքական «Կոբրա», 393 միավոր ՄՏԼԲ: Այս ամբողջ տեխնիկայի ավելի քան կեսը գրանցված է ոչ թե զինված ուժերի, այլ ներքին և սահմանապահ զորքերի զինանոցում:5
5. Մեկնաբանություն
Նախ՝ ընդգծենք, որ համապատասխան պայմանագրով մարտական զրահամեքենաների թույլատրելի լրակազմը Ադրբեջանի համար սահմանված է եղել 220 միավոր: Միայն զրահափոխադրիչների թվով այդ երկիրը գրեթե 4,5 անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը: Եթե ադրբեջանական ՀՄՄ-ների և ԶՓԽ-ների թիվը գումարենք իրար, ապա գերազանցումը կկազմի ավելի քան 6 անգամ:
Ապա` Խրամչիխինը նշում է, թե ԶՓԽ-ների մոտ կեսը ադրբեջանցիները գրանցել են իրենց ներքին և սահմանապահ զորքերի հաշվեկշռին: Նույնիսկ այդ դեպքում խախտումն առկա է և շատ մեծ թիվ է կազմում: Ընդ որում` Ադրբեջանի ներքին և սահմանապահ զորքերում էլ այդ տեսակի մարտական տեխնիկայի թիվը չպետք է գերազանցի 100 միավորը: Այսինքն՝ խախտումն առկա է նաև այդտեղ:
Հրետանին ունի ավելի քան 150 միավոր ինքնագնաց հրետանային կայանք (ԻՀԿ), այդ թվում` 25 միավոր 2Ս9, 18 միավոր 2Ս31, 66 միավոր 2Ս1, 16 միավոր 2Ս3, 18 միավոր 2Ս19, 5 միավոր իսրայելական ԱՏՄՈՍ-2000, 15 միավոր 2Ս7:
Մտադրություն կա գնելու 36 միավոր թուրքական ԻՀԿ Տ-155:
Քարշակվող հրետանի` 199 միավոր Դ-30, 36 միավոր Մ-46, 16 միավոր 2Ա36, 24 միավոր Դ-20: Ականանետները` 400 միավոր 2Բ14, 107 միավոր ՊՄ-38, 85 միավոր Մ-43, 10 միավոր իսրայելական ԿԱՐԴՈՄ:
Շատ մեծ ուշադրություն է դարձվում ռեակտիվ հրետանու զարգացմանը, առանց որի անհնար են հաջող հարձակողական գործողությունները հզոր հայկական ամրությունների դեմ: Առկա են 44 միավոր խորհրդային ԲՄ-21 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ) և 20 միավոր թուրքական Տ-122, 30 միավոր թուրքական Տ-107 և 20 միավոր ՏՐ-300, 18 միավոր ռուսաստանյան ՏՈՍ-1Ա, 30 միավոր «Սմերչ», 6 միավոր իսրայելական բազմակալիբրային «Լինքս»:6
6. Մեկնաբանություն
Հրետանային միջոցների քվոտան, իսկ ավելի ճիշտ` 100-մմ և ավելի տրամաչափի հարձակողական հրետանու, այսինքն` բացառելով հակատանկային և հակաօդային հրանոթները, Ադրբեջանի համար սահմանված է 285 միավոր: Հենց միայն ինքնագնաց և քարշակվող հրանոթների թիվը 64 միավորով գերազանցված է: Եթե դրանց ավելացնենք նաև 100-մմ և ավելի տրամաչափի ականանետները, որոնց մեջ չեն մտնում 82-մմ 2Բ14, ապա խախտումը կհասնի 266 միավորի: Վերջապես դրան էլ ավելացնենք ռուսական, թուրքական, իսրայելական արտադրության բոլոր ՀԿՌՀ-ները, եւ խախտումը կհասնի 310 միավորի` սահմանվածի ավելի քան կրկնապատիկը: Չմոռանանք նաև վերը հիշատակված 12 միավոր «Տոչկա» մարտավարական հրթիռային կայանքները:
Առկա են 10 միավոր ուկրաինական «Սկիֆ» հակատանկային ռեակտիվ համալիրներ, 100 միավոր ռուսաստանյան «Կոռնետ», 150 միավոր խորհրդային «Մալյուտկա», 100 միավոր «Ֆագոտ», 20 միավոր «Կոնկուրս», 10 միավոր «Մետիս»: Հակատանկային հրանոթները` 72 միավոր Դ-44, 72 միավոր ՄՏ-12:
Զորային հակաօդային պաշտպանությունը ներառում է «Բուկ-Մ1» և բելառուսական «Բուկ-ՄԲ» զենիթահրթիռային համալիրների 3 դիվիզիոն (18 արձակման կայանք), մեկական դիվիզիոն իսրայելական «Բարաք-8» (9 արձակման կայանք) և հնացած խորհրդային «Կրուգ» (27 արձակման կայանք) զենիթահրթիռային համալիրներ, 150 միավոր փոքր հեռահարության զենիթահրթիռային համալիրներ (80 միավոր «Օսա», 8 միավոր բելառուսա-ուկրաինական «Տետրաէդր», 54 միավոր «Ստրելա-10», 8 միավոր նորագույն «Տոր»), 300 միավոր «Իգլա» և 18 միավոր «Ստրելա-3» ձեռքով փոխադրովի ռեակտիվ համալիրներ, 40 միավոր ԶՍՈՒ-23-4 «Շիլկա» զենիթային կայանքներ:
Խորագիր՝ #12 (1132) 06.04.2016 - 12.04.2016, Ռազմաքաղաքական