ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ Է ՇԱՐԺԱԿԱՆ ԶԵՆԻԹԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՆՈՐ ՀԱՄԱԼԻՐ
Ռուսաստանի ցամաքային զորքերի 726-րդ ուսումնական կենտրոնում փորձարկվում է շարժական զենիթահրթիռային նոր համալիր (ՇԶՀՀ), որն իր մարտավարական-տեխնիկական բնութագրերով գերազանցում է եղած ՇԶՀՀ-ներին: Ծրագրի համաձայն` փորձնական-կոնստրուկտորական աշխատանքները կավարտվեն այս տարի, և պետպատվերի շրջանակներում զորքեր կառաքվի շուրջ 250 միավոր ԶՀՀ: Զորքերում ՇԶՀՀ-ները կտեղադրվեն շարժական պլատֆորմների վրա, որոնց շնորհիվ հնարավոր կդառնա հեռակառավարվող ավտոմատ կրակը:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան