ՄԱՐՏԱԿԱՆ ԽՈՀ
Երբ դիմացդ կանգնել է մեկը` պատրաստ փոքր հնարավորության դեպքում անգամ քեզ ու քո ընկերներին կյանքից զրկելու, այդ ժամին մենք ակամայից, ներքին մղումով մի կողմ ենք դնում բոլոր տեսակի պատվիրանները:
Թշնամին գազազած գիշատչի պես մթության մեջ փնտրում է քեզ ու քո ընկերներին…
Հարյուր մետր, անգամ ավելի պակաս տարածության վրա կանգնած 18-20 տարեկան տղան, զինվորը, որ պահում է 6000 զոհված հերոսի արյունով ու շուրջ 1000 անհայտ կորածի կյանքով վաստակած այս հողը, արդեն հերոս է:
Արդեն հերոս են այն տղաները, որ գնում են ոչ միայն գնդակի, այլեւ հրթիռային հրետանու արկերի, վերեւից հայ դիրքապահի գլխին թափվող մահվանն ընդառաջ:
Անձրեւի, ձյան, սառնամանիքի, բքի եւ թշնամու ոռնոցի տակ ժամեր, օրեր, ամիսներ անվեհեր կանգնել ես դու, որ պաշտպանես քեզ ու քեզ հետ տվյալ դիրքում ծառայող 8 հոգու կյանքը, մեր տների լույսը…
Մարտական դիրքերից`Մովսես ՄԱՐԳԱՐՅԱՆ
Խորագիր՝ #12 (1132) 06.04.2016 - 12.04.2016, Ազգային բանակ