Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՕՏԱՐԻ ԱՉՔՈՎ



ՄԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՕՏԱՐԻ ԱՉՔՈՎՄԻ ԱԶԳ, ՈՐՆ ԱՅՍՊԵՍ Է ՄԵԿՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄ՝ ԱՆՊԱՐՏԵԼԻ Է

…Այդ նույն օրը աչքովս ընկավ մի տեսագրություն. հայ կամավորները՝ դիրքեր մեկնելուց առաջ: Երգում ու պարում են: Նրանց քույրերը, կանայք, մայրերը իրենց հետ են երգում եւ պարում: Պարում են, երբ իրենց որդիները, ամուսինները, ընկերները մեկնում են կենաց-մահու կռիվ քանակով մի քանի անգամ ավելի շատ հակառակորդի դեմ: Իրենց հայրենիքի, հայրենի հողի համար: Եվ մտածեցի, որ հենց իրենք են հայրենիքի պաշտպանները, ՀԱՅՐԵՆԻՔԻ եւ ոչ «դաշնակցի շահերի», «ՆԱՏՕ-ի պարտավորությունների»…

Մի ազգ, որն այսպես է մեկնում պատերազմ, անպարտելի է:

Ազգը, որ իր հայրենիքի, իր ընտանիքի համար է պայքարում, չի կարող կոտրվել, բնաջնջվել եւ կործանվել: Սա է այն փորձությունը, որը ազգը տարբերակում է բնակչությունից…

19-20-րդ դարերում մեր ազգը (բուլղարականը) նույնպես հերոս ազգ էր…

ՊԼԱՄԵՆ ՊԱՍԿՈՎ

(Բուլղարիա)

 

ՄԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՕՏԱՐԻ ԱՉՔՈՎԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿ ԴԵՌ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերն էապես տարբերվում են միմյանցից:

Հայկական եւ ԼՂՀ զինված ուժերը հետխորհրդային բանակներում լավագույնն են: Նրանք լավ  պատրաստված են,  հրամանատարական կայացած համակարգով: Հայկական բանակը խորհրդային բանակի լավագույն ավանդույթների շարունակողն է: Ես տեսել եմ, թե ինչպես է մանրակրկիտ խորհրդային բանակի փորձը փոխանցվում նոր կազմավորվող հայկական զինուժին: Ադրբեջանական բանակն այլ է՝ այն խորհրդային ժառանգության կրողը չէ, քանի որ այնտեղ կիրառվում է ամերիկյան ու իսրայելական բանակների փորձը: Նրանք այդպես էլ չկարողացան ստեղծել սեփական բանակը:

Եթե ասում են «իսրայելական» բանակ, արդեն հասկանալի է, թե ինչի մասին է խոսքը, «հայկական բանակ»՝ նույնպես, ինչպես «ռուսականը», «ամերիկյանը», «ֆրանսիականը»: Բայց հետխորհրդային տարածքում կան զինված ուժեր, որոնց դժվար է որակել որպես կայացած զինվորական կազմակերպություն, թեեւ նրանք ունեն մեծ քանակությամբ զենք ու անձնակազմ: Եթե ընտրված չէ սեփական ռազմավարական մեթոդաբանությունը, ուրեմն բանակը կմնա կիսահում վիճակում: Երեւի մի օր ադրբեջանական բանակը ռազմական առումով կհամապատասխանի առաջնակարգ պետությունների բանակների մակարդակին: Մինչդեռ մենք այսօր խոսում ենք միայն մեծ քանակությամբ տեխնիկայի եւ մարդկանց հոծ բազմության մասին: Լայն իմաստով՝ զինված ուժերի մասին խոսելը դեռ վաղ է:

ԻՎԱՆ ԿՈՆՈՎԱԼՈՎ

ՌԴ Մարտավարական կոնյունկտուրայի կենտրոնի տնօրեն,

ռազմական փորձագետ

 

ՄԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՕՏԱՐԻ ԱՉՔՈՎՆԱԽԱՆՁՈՎ ԵՄ ՆԱՅՈՒՄ ԱՐՑԱԽԻՆ

Արցախյան դիմադրողականությունը դառնում է ոչ միայն լրջագույն ռազմական ուժ, այլ նաեւ աշխարհայացքային մարտահրավեր գոյություն ունեցող պոստմոդեռնիստական համակարգին, երբ ազգը ազգ չէ, պետությունը պետություն չէ: Երբ աշխարհիկ կյանքի իդեալը դառնում է Մարդ Սպառողը, իսկ դաժան պայմաններում՝ Մարդ Փախչողը -փախստականը:

Հենց այդ պատճառով է, որ աշխարհը շշմել է, աչքերն է տրորում՝ տեսնելով, թե ինչպես են ժպտացող տղամարդիկ գնում պատերազմելու իրենց եղբայրների կողքին, այն մանչուկի համար, որին դպրոցի մուտքի մոտ սպանեց ինչ-որ հիմար հրետանավոր:

Եթե ղարաբաղցիք փախչեին, ապա նրանց էլ, երեւի, կհատկացնեին մի քանի գերմանական գյուղակներ, նրանց ոտքերն էլ կլվանային Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում, լացակումած կվազացնեին CNN-ից BBC:

Իսկ նրանք չվազեցին: Հակառակը: Հայ միլիոնատերն իր որդուն հանում է հարմարավետ Օքսֆորդից եւ ուղարկում է պատերազմ, բայց ոչ թե էլիտար ինչ-որ զորամաս, այլ՝ առաջնագիծ, ռուսական «սոնցեպյոկի» տակ: Քանի որ իր համար կարեւորը տղամարդ որդի ունենալն է, քան թե առաջադեմ տնտեսագետ:

Ես շատ եմ մտահոգ Արցախի համար: Ես նախանձում եմ Արցախին, որի լեռնային օդում կենտրոնացած է կյանքի իմաստը, եւ այն սպասի նման կարելի է գդալով ուտել:

ԴԵՆԻՍ ԴՎՈՐՆԻԿՈՎ

ռուս հասարակական գործիչ, ռազմական փորձագետ

Խորագիր՝ #13 (1133) 13.04.2016 - 19.04.2016, Ռազմաքաղաքական


13/04/2016