ԿՐԱԿԻ՛Ր, ԶԻՆՎՈ՛Ր
Կրակի՛ր, զինվո՛ր, փրկի՛ր հայրենին,
Ջնջի՛ր թշնամու վայրագ խուժանին,
Հեռո՛ւ շպրտիր նրան քո դիրքից,
Քո կյանքի՛ համար մենք աղոթում ենք:
Հրեղեն ծնունդ, դու հա՛յոց զինվոր,
Հիշի՛ր` արյունն ես անհաղթ Մոնթեի,
Որքան դավադի՛ր, նե՛նգ է թշնամին,
Հզոր քո կամքը կոտրել չի կարող:
Մի քնի՛ր, զինվո՛ր, կրակի՛ր հուժկու,
Մի՛ թողնիր տունդ թշնամուն գերի,
Քո բազկի ուժը ցո՛ւյց տուր աշխարհին,
Հաղթի՛ր թշնամուն հանուն մեր կյանքի:
Քո ոտքերի տակ հողն է հայկական,
Նա է ուժ տալիս քո երակներին,
Կռվում է մայրդ քեզ հետ հավասար,
Կրակի՛ր, զինվո՛ր, փրկի՛ր հայրենին:
Քո բազուկներում կանչն է արիական,
Քեզ միացել է ջիղը պապերիդ,
Զորացի՛ր, զինվո՛ր, քո մանկան ճիչով,
Ոգեղե՛ն զինվոր, փրկի՛ր հայրենին:
ԽԱՆԴՈՒԹ
03.04.16 թ.
Խորագիր՝ #14 (1134) 20.04.2016 - 26.04.2016, Հոգևոր-մշակութային