ՀԱՂԹՈՒԹՅԱՆ ԵՐԳ
Օձերի պես սողեսող,
Ձեր հնավանդ ադաթով
Մեր տուն մտաք գողեգող:
Քանզի չունեք դուք ոգի
Հայի նման առնական,
Գորշ գայլերին լոկ վայել
Ձեզ ոռնոցն է սազական:
Շողոքորթող ձեր լեզվով
Շատերին եք դուք խաբել,
Որ Ղարաբաղը դավով
Կարողանաք նվաճել:
Զենքեր ունեք նորագույն,
Բայց ո՛չ ոգի, ո՛չ ավյուն,
Եվ չար աշխարհը նորից
Ձեզ սիրում է, փայփայում:
Ոտքի ելաք անվրդով
Խառնամբոխով ձեր վարձկան,
Գոռոզամիտ հավատով,
Թե կհաղթեք այս անգամ:
Հայ զինվորը ծառս եղավ,
Առյուծ սրտով հաղթական,
Ձեր հույսերը նենգադավ
Փշրեց նաեւ այս անգամ:
ՀԱՅԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
երկրապահ-ազատամարտիկ
Խորագիր՝ #15 (1135) 27.04.2016 - 03.05.2016, Հոգևոր-մշակութային