ԶԻՆՎՈՐԻՆ
Քո աչքերում՝ կրակ, քո աչքերում՝ հույսեր,
Երակներում` արյուն հերոսացած ազգի,
Քո սրտում կարոտ ու մայրական խոսքեր,
Ու անսահման հավատ ու անկոտրում հոգի:
Գնդակներն են սուրում գլուխներից վերև,
Ու արկերն են թափվում գիսաստղերի նման,
Դու մեզ համար այսօր դարձար պայծառ արև,
Քո անունը, Զինվո՛ր, միշտ կմնա անմահ:
ԿԱՐԱՊԵՏ ՉՈԲԱՆՅԱՆ
սերժանտ
Խորագիր՝ #16 (1136) 04.05.2016 - 10.05.2016, Հոգևոր-մշակութային