ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Հրետանին պատրաստ է մարտի:
Ճարտարեցի եւ Կավաշենցի աշխարհազորայինները առաջնագծում
Լուսանկարում քառօրյա պատերազմի մասնակից մեր հերոս հրետանավորներն են` մարտկոցի հրամանատար, կապիտան Անդրանիկ Ռաթևոսյանը, մարտկոցի ավագ սպա, լեյտենանտ Իշխան Լուսինյանը, երրորդ մարտկոցի երկրորդ դասակի հրամանատարի տեղակալ, հրանոթի հրամանատար, սերժանտ Միհրան Հարությունյանը և առաջին դասակի հրամանատարի տեղակալ, առաջին հրանոթի հրամանատար, կրտսեր սերժանտ Արթուր Աբգարյանը:
-Կարոտել եմ ընկերներիս,- ասում է շարքային Վալերի Երեմյանը: -Ուզում եմ, շուտ դուրս գրվեմ, գնամ-հասնեմ նրանց:
Ճարտարցի 86-ամյա Արտաշ պապը ամեն օր այցելում է Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալ` տեսակցելու վիրավոր թոռանը` Արտաշին:
-Արտաշս քաջ տղա է: Չի ուզում մնա հոսպիտալում, ուզում է գնա դիրքեր,- ասում է Արտաշ պապը:
Ողջույններ սահման պահող մեր եղբայրներին…
Մարտից հետո
Լուսանկարում Ստեփանակերտի Ագրարային համալսարանի դասախոս Արևիկ Հարությունյանն է` քաջարի արծիվներից մեկի` շարքային Արմեն Սամվելյանի հետ:
Հայրենիքի ապագա պաշտպանը:
Լուսանկարային ռեպորտաժը`
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
Խորագիր՝
#16 (1136) 04.05.2016 - 10.05.2016,
Ազգային բանակ