ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ԲԵՐԵՏՆԵՐԸ ԿՓՈԽԱՐԻՆՎԵՆ ԿԵՊԻՆԵՐՈՎ
Շուտով ամերիկյան բանակում զինծառայողների դաշտային համազգեստի բերետները կփոխարինվեն կեպիներով: 2001թ.-ից բերետ են կրում ոչ միայն ամերիկյան բանակի հետախուզության հատուկ ստորաբաժանումները` ռեյնջերները, այլև ցամաքային զորքերի բոլոր զինծառայողները (համարյա 1 մլն մարդ):
Սակայն նրանց շրջանում բերետը հարգի չէ և, բացի դրանից, գործնական որակներով էլ զիջում է կեպիին` արևից չի պաշտպանում, քրտինքը վատ է ներծծում: Բացի դրանից, համարյա կրկնակի թանկ է կեպիից. վերջինս արժե 6.50 դոլար, իսկ բերետը` 11.90:
Փոփոխությունը չի վերաբերելու ամենօրյա համազգեստին, ինչպես նաև հատուկ ստորաբաժանումներին, որոնց զինծառայողները շարունակելու են բերետ կրել:
Ի դեպ, մոտ ժամանակներս ԱՄՆ պաշտպանության նախարարության աշխատակիցները ծառայության ընթացքում կսկսեն կրել ամենօրյա համազգեստ, որը 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո փոխարինվել էր դաշտայինով:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան